18.02.21
Հայտարարություն
|
Հայտնվում է համայնքի բնակչությանը, որ ս/թ մարտի 1-ից բացվելու է համայնքի մանկապարտեզը: Մանկապարտեզ հաճախելու համար հարկավոր է ներկայացնել առողջության վերաբերյալ տեղեկանք: Նալբանդյանի համայնքապետարան
|
|
18.02.21
Հայտարարություն
|
Հայտնվում է համայնքի բնակչությանը, որ ս/թ փետրվարի 20-ին համայնքա-պետարանում ,,Ռոսգոսստրախ,, ապահո-վագրական ընկերության աշխատակիցները կհանդիպեն համայնքի բնակչությանը՝ գյուղատնտեսական կուլտուրաների ապահովագրություն կատարելու համար: Ցանկացողները փետրվարի 20-ին, ժամը 11.00 այցելեն համայնքապետարան:
|
|
24.11.20
Նալբանդյան համայնքը իր հարգանքի տուրքը մատուցեց Արցախյան պատերազմի իր նորօրյա հերոսներին
|
Համայնքի բնակիչները մասնակցեցին Արցախյան մեր նորօրյա հերոսների հիշատակին կազմակերպված մոմավառության և ծաղիկների խոնարհման արարողությանը, իրենց հարգանքի ու խորին խոնարհման տուրքը մատուցելով իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսներին: Հիշենք բոլորին՝ անուն առ անուն. Սողոմոնյան Հենրիկ Ռաֆիկի Մեսրոպյան Արգիշտի Սաշայի Իսպիրյան Արշալույս Գագիկի Հարությունյան Լևոն Հովհաննեսի
|
|
23.11.20
Ավարտվել են 14 բնակելի տների շինարարական աշխատանքները
|
Պատերազմական այս ծանր իրավիճակում ավարտին հասցվեցին Նալբանդյան համայնքում նորակառույց բնակելի թաղամասի 14 բնակելի տների շինարարական աշխատանքները: Արդեն ամբողջությամբ կատարվել են նաև ներքին հարդարման աշխատանքները, անցկացվել է խմելաջրի ջրագիծը: Շատ շուտով կավարտվեն նաև գազամատակարարման աշխատանքները և 14 ընտանիքներ կունենան սեփական տանիք: Նորակառույց թաղամասի հետ համատեղ ամբողջովին վերակառուցվել է ...
Մանրամասն |
|
30.10.20
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ է ,,ՀԱՅԱՍՏԱՆ,, ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻՆ ցուցակը անընդհատ թարմացվում է
|
Նալբանդյան համայնքում իրականացվում է դրամահավաք՝ Արցախի պաշտպանության համար ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամ փոխանցելու նպատակով: Ներկայացվում է մինչև հոկտեմբերի 30-ը գումարներ տրամադրած բնակիչների և կազմակերպությունների ցանկը.1.Պետրոսյան Ռաֆիկ Ռազմիկի-120.000դրամ2. Մարտիրոսյան Անդրանիկ Հրանտի - 20.000դրամ3. ՈՒմրոյան Սանասար Սայադի -125.000դրամ4. ՈՒմրոյան Բաղդասար Սայադի -125.000 դրամ5.Ղուկասյան Վիգեն Խաչիկի - 1000 ԱՄՆ դոլար6. Նալբանդյանի երաժշտական դպրոց -100.000 դրամ7. Սարգսյան Ռոման Զոհրաբի -100.000 դրամ8.Հազրոյան Սուրեն Վաչագանի -100.000 ...
Մանրամասն |
|
22.10.20
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԿՈՉԸ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՑԻՆԵՐԻՆ
|
Ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, Նալբանդյան համայնքի ղեկավար Գրիգոոր Մկրտչյանը Ս/թ հոկտեմբերի 22-ին, ժամը 17.00 Նալբանդյան համայնքի կուլտուրայի տանը հանդես կգա հայտարարությամբ: Խնդրվում է համայնքի բնակչությանը՝ հնարավորինս ներկա գտնվել ժողովին:
|
|
15.10.20
Համայնքի նորակառույց թաղամասի ջրամատակարարման ցանցի
անցկացում
|
Համայնքում կառուցվող բնակելի նոր թաղամասում, չնայած ներկայիս պատերազմական իրավիճակին, մեծ թափով շարունակվում է շինարարությունը: Արդեն ավարտին են մոտենում բնակելի տների ներքին հարդարման աշխատանքները, նաև մեկնարկել է թաղամասի խմելաջրի ջրամատակարարման ցանցի կառուցումը, որը կավարտվի շատ մոտ ապագայում:
|
|
1 2 3 4 |